ՀԱՊԿ մամուլի քարտուղար. Խաչատուրովի դեմ մեղադրանքներից տեղյակ չենք

ՀԱՊԿ մամուլի քարտուղար.  Խաչատուրովի դեմ մեղադրանքներից տեղյակ չենք

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը տեղեկություններ չունի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին հարցաքննություն տալու համար: ՀԱՊԿ քարտուղարությունն այլ տեղեկությունների չի տիրապետում», - ասել է նա:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կայազորի պետն էր:

Ավելի վաղ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---