ԱԳՆ-ն՝ Լավրովի հայտարարության մասին. Ձերբակալությունները կապ չունեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ

ԱԳՆ-ն՝ Լավրովի հայտարարության մասին. Ձերբակալությունները կապ չունեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավորի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությանը, ասել է, որ տեղի ունեցող ներքին գործընթացները պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններով՝ իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով և փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնակ կայքէջը:

Նա նշել է, որ այդ գործընթացները չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

«Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին», - ասել է նա:

Ավելի վաղ,ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներին:

«ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա:

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները