«Կոմերսանտ». Հարցականի տակ է հայտնվել ՌԴ կողմից $100 մլն զենքի վաճառքը Հայաստանին

«Կոմերսանտ». Հարցականի տակ է հայտնվել ՌԴ կողմից $100 մլն զենքի վաճառքը Հայաստանին

PanARMENIAN.Net - ՀՀ նոր իշխանությունների կողմից երկրի նախկին ղեկավարների հետապնդումը հակասություններ է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է էլ ավելի խորանալ: Այդ մասին ասվում է ռուսական «Կոմերսանտի» հոդվածում: Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար:

Ըստ ՌԴ ռազմարդյունաբերության 2 ձեռնարկության թոփ մենեջերների, պայմանագրերի երկրորդ փաթեթի իրացումը, որով ՀՀ-ն պետք է 100 մլն դոլարի վարկ ստանա և այդ գումարի զենք ձեռք բերի, այժմ հայտնվել է «մեծ հարցականի տակ»: «Այնքան էլ հասկանալի չէ, թե նրանց մոտ այնտեղ ինչ է կատարվում»,-ասել են նրանք:

Ըստ «Կոմերսանտի», երկրորդ պայմանագրով նախատեսվում էր շարունակել հրաձգային զենքի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտի առաքումները: ՀՀ ՊՆ նախկին ղեկավարությունը նաև մտադիր էր ձեռք բերել «Իսկանդեր-Է»-ի ևս մեկ դիվիզիոն, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը առկախ վիճակում են, ասվում է հոդվածում:

2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով: Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---