«Հազարամյակի մարտահրավերները» չի կարող ֆինանսավորել ՀՀ-ին

«Հազարամյակի մարտահրավերները» չի կարող ֆինանսավորել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, չի կարող ֆինանսավորել Հայաստանին` անսպասելի պատճառով: Այդ մասին ասվում է «Ամերիկայի ձայնի» ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Հայաստանը հավակնում էր 140 մլն դոլար ստանալ կորպորացիայի ծրագրի շրջանակում:

Կորպորացիան ֆինանսական զգալի աջակցություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող, սակայն, ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրներին:

Հայաստանին չաջակցելու պատճառն այն է, որ Համաշխարհային բանկի՝ 2018թ. հուլիսի 1-ի զեկույցի համաձայն, Հայաստանը դարձել է բարձր միջին եկամուտ ունեցող երկիր:

Կորպորացիայից հայտնել են, որ «Հազարամյակի մարտահրավերը» կարող է աջակցել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտի միայն ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրներին:

ՀՀ նոր իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը շահագրգռված է վերսկսել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ համագործակցությունը:

Մայիսի 9-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը՝ արագացնելով «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում Հայաստանին 140 մլն դոլոր հատկացնելու գործընթացը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---