ՌԴ-ից Երևան ավիատոմսերն օգոստոս-սեպտեմբերի համար թանկացել են 4%-ով![]() 7 օգոստոսի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Երևան ավիատոմսերն օգոստոս-սեպտեմբերի համար թանկացել են 4%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնել է Aviasales զբոսաշրջային ծառայության PR տնօրեն Յանիս Ձենիսը: ՌԴ-ից Երևան ավիաթռիչքի միջին գինը կազմում է 12,3 00 ռուբլի (մոտ 120,000 դրամ), գրում է «Ինտերֆաքսը»: Ձենիսը նշել է, որ միջին արժեքի բարձրացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի աճով, պահանջարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ զբոսաշրջիկներից շատերն ավիատոմսերը գնում են վերջին պահին: «Մասնակիորեն ազդել են նաև ավիակերոսինի գները: «Աերոֆլոտը» հայտարարել է, որ հուլիսի 26-ին բարձրացնում է 200 ռուբլով վառելիքային բաղադրիչը, նման հայտարարություն է արել նաև S7-ը»,-ասել է նա: Ըստ Ռոսավիացիայի, ավիակերոսինն օդանավակայաններում միջինը թանկացել է 2,7%-ով: Աճը կապված է նավթամթերքի մեծածախ գների գարնանային աճի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |