Դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների աչքերն անվճար կստուգվեն

Դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների աչքերն անվճար կստուգվեն

PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբերից մարզային բոլոր և երևանյան մի քանի տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կիրականացվի ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առաջիկայում ակնային սքրինինգ կիրականացվի նաև մարզերի բոլոր մանկապարտեզներում` նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները և համապատասխան բուժման ուղեգրման միջոցով կանխել հետագա բարդությունները:

Ծրագիրն իրականացվելու է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---