Փաշինյանը շնորհավորել է Պորոշենկոյին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ

Փաշինյանը շնորհավորել է  Պորոշենկոյին՝ Ուկրաինայի անկախության օրվա  առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդի դարավոր կապերը Հայաստանի և Ուկրաինայի միջպետական գործակցության ամուր հիմք են: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն երկկողմ փոխգործակցության ողջ ներուժի բացահայտմանը՝ ի շահ երկու երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացման և պետությունների զարգացման:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---