Ծեծկռտուք Մոսկվայում՝ հայերի և ադրբեջանցիների միջև. 3 վիրավոր կա, 18 ձերբակալված![]() 28 օգոստոսի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ի երեկոյան Մոսկվայի հարավային շրջաններից մեկում, Բուլատնիկովի փողոցում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելհայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ, նաև կրակոցներ են հնչել: 18 մարդ ձերբակալվել է: Ծեծկռտուքի արդյունքում 3 անձ հոսպիտալացվել է՝ հրազենային և սառը զենքով հասված վնասվածքներով, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը: Ծեծկռտուքին մասնակցել է ՀՀ 7 քաղաքացի, Ադրբեջանի 8 քաղաքացի, Վրաստանի 1 քաղաքացի և 2 չեչեն:Պատճառների մասին ոչինչ չի ասվում: Պատահարի վայրում ոստիկանները հայտնաբերել են, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, մուրճ, 2 դանակ և արմատուրայի կտոր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |