Նախարար. ՀՀ-ում 100 մՎտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն

Նախարար. ՀՀ-ում 100 մՎտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում 100 մՎտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Վերականգնվող էներգետիկան մեզ համար համարվում է առաջնահերթություն և այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի: Սա բխում է նաև այն հանգամանքից, որ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ն հնարավորինս թույլ կախվածություն ունենա այլ էներգառեսուրսներից», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է՝ հատկապես կարևորվում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը:

«Քննարկումների արդյունքում նախարարությունն առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մինչև 2020թ. հունվարի 1-ը 100 մեգավատ գումարային հզորությամբ արևային կայաններ կառուցվեն Հայատանում», - ասել է Արթուր Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շիրակի Ազատան համայնքում արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի: Արևային կայանը կկառուցվի հասարակական կազմակերպության և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։

2018 թվականի առաջին հինգ ամսում Հայաստանում 35%-ով ավելի շատ արևային վահանակ է արտադրվել քան 2017 թվականի 12 ամսում:2016-ին Հայաստանում արևային վահանակ չի արտադրվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---