«Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում մոտ 500 երեխա է հետազոտվել (վիդեո)

«Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում մոտ 500 երեխա է հետազոտվել

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ բժիշկների միությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Լոռու մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը։

Այս տարի UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտել ենմոտ 500 երեխայի և նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստել։

Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության՝ 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Պետրոս Օհանյանն իր խոսքում նշել է.

«Արդեն 15 տարի է՝ գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, վերապատրաստում նրանց, որ մինչև մեր խմբի Հայաստան գալը նախնական ուսումնասիրություն անեն և ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե ԱԿԲԱ-ի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանայինք ստուգել, ավելի քիչ ապակիներ գնել։ ԱԿԲԱ-ի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը, ինչպես նշեցի, իրականացնում ենք վերջին 15 տարվա ընթացքում»։

Օհանյանի խումբը Հայաստանում տարեկան միջինում 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում և հարակից 20 համայնքում հետազոտվել է մոտ 3500 երեխա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---