Անօդաչուների իսրայելցի արտադրողը մեղադրվում է Բաքվի հորդորով հայերին ռմբակոծելու մեջ

Անօդաչուների իսրայելցի արտադրողը մեղադրվում է Բաքվի հորդորով հայերին ռմբակոծելու մեջ

PanARMENIAN.Net - Իսրայելի դատախազությունը օգոստոսի 29-ին մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար:

Իսրայելի արդարադատության նախարարությունը մտադիր է մեղադրանք ներկայացնել ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատանին, նրա տեղակալ Մեյրա Ռիզմովիչին, զարգացման գծով տնօրեն Հաիմ Հիվաշարին և այլ աշխատակիցների, գրում է The Times of Israel-ը:

Չնայած ընկերությունը հրաժարվում է նշել թե ով է «մեծ պատվիրատուն», պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել է Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ընկերության պաշտոնյաները 20 մլն դոլարի պայմանագիր էին կնքել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք խնդրել էին ընկերությանը ցուցադրել Orbiter 1K դրոնի կարողությունները՝ օգտագործելով հայ զինվորների դեմ:

Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականցնել:

Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել:

Քննությունը ընկերության դեմ սկսվել է 2017-ի սեպտեմբերին:

2017-ի օգոստոսին իսրայելյան ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ընկերության աշխատակիցներն ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերին հասցված հարվածին: Նշվում էր, թե գրոհի տեսանյութը մտադիր էր ցուցադրել ադրբեջանական հեռուստատեսությունը, սակայն, քանի որ օպերատորները հրաժարվել են դրանից, դա արել են ընկերության մենեջերները, որոնք բավարար փորձ չունեին: ԼՂՀ զինծառայողներից ոչ ոք չէր զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---