Մեկնաբան. Ձյուդոյի ԱԱ-ն Բաքվում կտուժի հայ մարզիկների բացակայությունից 6 սեպտեմբերի 2018 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկների բացակայությունն Ադրբեջանում կայանալիք Ձյուդոյի աշխարհի առաջնությանը, բացասաբար կանդրադառնա առաջնության վրա: Այդպիսի կարծիք է հայտնել մարզական մեկնաբան Գրիգորի Տվալտվաձեն, հայտնում է «Նորությունների ազգային ծառայություն», լրատվական գործակալությունը: Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018-ի սեպտեմբերի 20-27-ն Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ չի տվել: Մեկնաբանը նշել է, որ 2015-ին Հայաստանը մասնակցել է Եվրոպական խաղերին՝ այն ժամանակ անհրաժեշտ երաշխիքներ տրամադրվել են: Սակայն, ըստ Տվալտվաձեի, հայերի և ադրբեջանցիների հետ կապված միջադեպ է տեղի ունեցել նաև 2015-ին, որին ներքաշված էին նաև բելառուսները: Իսկ ներկայիս իրավիճակն, ըստ փորձագետի, ստիպում է միայն ափսոսել, որ կբացակայի մրցումների մասնակիցներից մեկը, որը կարող էր ուրախացնել հանդիսատեսին մասնակիցների վարպետությամբ: «Երբ անցնում էին առաջին Եվրոպական խաղերը, նույնպես միջադեպ եղավ, երբ ադրբեջանական կողմը պահանջեց Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականից փոխել երաժշտությունը, քանի որ հեղինակը Արամ Խաչատրյանն էր: Այնպես որ, այն խաղերում էլ ամեն ինչ հարթ չէր: Ինչ վերաբերում է հայ ձյուդոիստներին, չեմ հիշում, որ ինչ-որ միջադեպ եղած լինի: Հարցն այն է, թե որքանով դա կարժեզրկի խաղերը: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարզիկի բացակայությունը, որը կարող է անակնկալ մատուցել, չի բացառում, որ մենք ինչ-որ բան կկորցնենք»,-ասել է մեկնաբանը: Տվալտվաձեն հավելել է, որ սպորտի աշխարհն այսօր քաղաքականացված է. «Ասում ենք, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, բայց ցավոք, այդպես չէ»: 2018-ի մայիսին Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն դարձավ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |