Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը

Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը

PanARMENIAN.Net - Կիևում նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցու տոնը, որը գործել է նախկինում Պոդոլում: Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած միջոցառումը նախաձեռնել էր Ուկրաինայի հայ երիտասարդության միությունը:

Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիևի հայ համայնքի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Ղարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել և աղոթք կարդացել:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ յուրաքանչյուր պատմական և մշակութային օբյեկտ մեզ համար կարևոր է. «Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ և կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---