Վարչապետի խոսնակը՝ Սիրիայում հայ-ռուսական նախագծի մասին. Այն բացառապես հումանիտար է

Վարչապետի խոսնակը՝ Սիրիայում հայ-ռուսական նախագծի մասին. Այն բացառապես հումանիտար է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ասաց, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ նախագիծն ունի բացառապես հումանիտար բնույթ:

Նրա խոսքով, առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է:

Եղոյանը տեղեկացրեց, որ Սիրիա մեկնող խմբում ներգրավված են լինելու բժիշկներ, սակրավորներ և սոցիալական աշխատողներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---