Արգենտինական Կորդովայում փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել

Արգենտինական Կորդովայում փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել

PanARMENIAN.Net - Արգենտինայի Կորդովա քաղաքի քաղաքապետարանը որոշել է, որ հայկական անվանումներով փողոցների ցուցանակները երկլեզու պետք է լինեն՝ իսպաներեն և հայերեն:

Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։

Նախաձեռնության հեղինակը Կորդովայի քաղաքային խորհրդի հայազգի անդամ Լուկաս Բալյանն է: Այդ մասին ասվում է Կորդովայի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում:

Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Նշվում է, որ Արգենտինայի մեծությամբ երկրորդ քաղաքի հայ համայնքի անդամները երկլեզու ցուցանակների տեղադրման կապակցությամբ շնորհակալական նամակ են հղել Կորդովայի քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեին:

Արգենտինայում բնակվում է 135 000 հայ։ Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ)։ Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---