ԱՄՆ հետազոտողներ. Հայկական լոբբին ամենաազդեցիկներից է Վաշինգտոնում11 սեպտեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Suny Press հրատարակչությունը լույս է ընծայել «Կոնգրեսը և համայնքային քաղաքականությունը.Էթնիկ և արտաքին լոբբինգի ազդեցությունը» գիրքը: Ամերիկացի հետազոտողներ Ջեյմս Թըրբերի, Քոլթոն Քեմփբելի և Դևիդ Դուլիոյի հեղինակած գրքում ներկայացված է տարբեր լոբբիստական խմբերի, այդ թվում, հայկականի, խորը վերլուծություն: Նշվում է, որ այդ խմբերի գործունեությունը վերջին տարիներին փոխել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: «Համայնքային կազմակերպությունների ազդեցությունն ԱՄՆ քաղաքականության վրա վերջին տարիներին աճել է: Օրինակ, 10 տարի առաջ հայկական թեմայով փոքրաթիվ կոնգրեսականներ էին զբաղվում: Այսօր ամերիկահայերի լոբբին ամենաակտիվներից է Կապիտոլիումի բարձունքում»,-ասվում է գրքում: Հեղինակները նաև ամերիկահայերի հաջողված լոբբինգի տարբեր օրինակներ են բերում՝ բնութագրելով այն որպես ամենաազդեցիկներից մեկն ԱՄՆ հասարակական և քաղաքական կյանքում: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի կոմիտեն հրապարակել էր երկրում հայկական և այլ լոբբիստական կառույցների վերաբերյալ զեկույցը: Առավել ազդեցիկ են համարվել մի քանի խմբեր, այդ թվում՝ հայկականը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |