Չեխական ռադիո. Գառնին նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է

Չեխական ռադիո. Գառնին նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է

PanARMENIAN.Net - Չեխական Český rozhlas Radiožurnál ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել հեթանոսական Գառնիի մասին: Նշվում է, որ չնայած Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, երկրի կրոնական արմատները շատ ավելի հին են:

«Հայաստանը քրիստոնեական ամենահին երկիրն է աշխարհում, բայց այդ երկրի պատմությունը շատ ավելի խորն է: Հայաստանը եղել է հելլենական քաղաքակրթության մաս և այդ ժամանակներից միայն մեկ հեթանոսական տաճար է պահպանվել»,-ասվում է հոդվածում, հայտնում է Rusarminfo-ն:

Հեղինակի զրուցակից Սյուզի Բադավին պատմել է, որ հին ժամանակներում Գառնին եղել է հայոց արքաների ամառանոցը:

Գառնիում չեխ լրագրողներին հետաքրքրել է նաև քարերի սիմֆոնիան, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում:

Ավելի վաղ Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ էր հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին:«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվումէր նյութում

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---