Փարիզի քաղաքապետը՝ Փաշինյանին. ՀՀ ներկան Ձեզ հետ ժողովրդավարության համար ոտքի կանգնած երիտասարդներն են

Փարիզի քաղաքապետը՝ Փաշինյանին. ՀՀ ներկան  Ձեզ հետ ժողովրդավարության համար  ոտքի կանգնած  երիտասարդներն են

PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ՀՀ-ն ներկան այն երիտասարդությունն է, որ Փաշինյանին հետևելով ոտքի է կանգնել ժողովրդավարության և իր ապագայի համար, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Մենք ունենք ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետևելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար և իր ապագայի համար, և խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երևան բերեց և խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը», - ասել է նա։

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---