Փաշինյանի հարցազրույցը՝ Le Monde-ին. Հայ ժողովուրդը չի վստահում այս խորհրդարանին

Փաշինյանի հարցազրույցը՝  Le Monde-ին.  Հայ ժողովուրդը չի վստահում այս խորհրդարանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեղինակավոր Le Monde-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ ժողովուրդը չի վստահում Հայաստանի գործող խորհրդարանին։

Հարցին, թե ինչ է հասցրել փոխել Փաշինյանը իր վարչապետության առաջին ամիսներին, նա պատասխանել է, որ մամուլն ավելի ազատ է, քան երբևէ, աննախադեպ պայքար է մղվում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ:

«Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնյալներ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ, որոնք լինելու են մեր պատմության մեջ ամենաազատը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն այլ հեղափոխությունների, Թավշյա հեղափոխությանը չի հաջորդել տնտեսական անկում:

Դիտարկմանը, որ խորհրդարանում շարունակում է մեծամասնություն մնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը, Փաշինյանն ասել է, որ նախկին վարչակարգը ստիպված է զիջել։

«Հայ ժողովուրդը չի վստահում այս Ազգային ժողովին, և այն իսկապես մեր քաղաքական իրականության մռայլ կողմն է», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---