ԶԼՄ-ներ․ «Արմենալը» կարող է կանգ առնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

ԶԼՄ-ներ․ «Արմենալը» կարող է կանգ առնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալի» կազմի մեջ մտնող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է ալյումինի արտադրությունը, հայտնում են «ՌԲԿ»-ն ու Reuters-ը։

Նշվում է, որ պատժամիջոցների հետևանքով գործարանը կարող է պարապուրդի մատնվել: Մինչև սեպտեմբերի վերջ նախատեսվում է կրճատել գործարանի 184 աշխատակցի: Ընդհանուր առմամբ գործարանում աշխատում է 670 հոգի:

ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների գործողությունների հետևանքով գործարանը կարող է լիովին կանգ առնել։

Ընկերությունը 2017 թվականին արտադրել է 33,7 հազար տոննա ալյումինի փայլաթիթեղ, որը հիմնականում արտահանվել է ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Գործարանի արտադրանքը ինչը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը:

«Ռուսալ» ընկերություան սեփականատեր Օլեգ Դերիպասկան ու իր ընկերությունները հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ ապրիլի 6-ին՝ որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակի մարդ։ Ըստ տարբեր տեղեկությունների, միլիարդատերը պատժամիջոցների հետևանքով կորցրել է ունեցվածքի մոտ կեսը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---