Անապա-Երևան ուղիղ ավիաչվերթ կբացվի

Անապա-Երևան ուղիղ ավիաչվերթ կբացվի

PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաընկերություններ» ռուսական ընկերությունը մի քանի ուղիղ չվերթ է գործարկում Անապայից դեպի ԱՊՀ երկրներ: Մասնավորապես թռիչքներ կիրականացվեն դեպի Հայաստան և Ղրղզստան:

2018-ի հոկտեմբերի 29-ից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն Անապայից Երևան, ինչպես նաև՝ Օշ: Թռիչքները նոր ուղղություններով կիրականացվեն Airbus-ով, գրում է «Կոմերսանտը»:

Թռիչքներն իրականացվելու են առանց միջանկյալ վայրէջքների: Անապա-Երևան չվերթը կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքն Անապայից 14:40-ին: Ժամանումը Երևան նախատեսվում է 17:10-ին: Տոմսի արժեքը «Պրոմո» սակագնով կկազմի 3241 ռուբլի ( մոտ 23,000 դրամ), իսկ «Էկոնոմ» սակագնով՝ 5671 ռուբլուց (մոտ 40,400 դրամ) սկսած:

Երևան-Անապա թռիչքը կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին, թռիչքը՝ 18:00-ին, ժամանումը՝ 18:35-ին: Տոմսի արժեքը «Պրոմո» սակագնով կկազմի սկսած 4528 ռուբ. (մոտ 32,300 դրամ), իսկ «Էկոնոմ» սակագնով՝ 5671 ռուբլուց (մոտ 49,000 դրամ) սկսած:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---