ՆԱՏՕ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին ջանալ ԼՂ կարգավորման համար![]() 20 սեպտեմբերի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Բաքվում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և կոչ ենք անում Ադրբեջնի և Հայաստանի կառավարություններին ջանքեր գործադրել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Գյոթեմյուլերը լրագրողներին, հայտնում է «Interfax-Ադրբեջանը»: Նա նաև կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհը: «Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բայց, ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալուս առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,- նշել էր վարչապետը՝
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |