ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է. Անհամբեր սպասում ենք ՀՀ կառավարության հետ աշխատանքին

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է. Անհամբեր սպասում ենք  ՀՀ   կառավարության հետ աշխատանքին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ:

«ԱՄՆ կառավարության անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի առթիվ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. խաղաղ ժողովրդական շարժումը, որը փոխել է իշխանությունը, նոր ու հետաքրքիր էջ է բացել հայոց պատմության մեջ», - ասել է պետքարտուղարը:

Նա ասել է՝ անհամբեր սպասում է Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ ՀՀ-ն փորձում է ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել:

«ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կողմերին կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները: Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---