ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ՀՀ-ի օրինակը ցույց տվեց՝ ինչ մեծ ներուժ ունի երիտասարդությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ՀՀ-ի օրինակը ցույց տվեց՝ ինչ մեծ ներուժ ունի երիտասարդությունը

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում դարձյալ անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությանը և դրանում հայ երիտասարդության առանցքային դերակատարությանը:

«2018 թվականին Հայաստանի երիտասարդությունը երկրում խաղաղ քաղաքական փոփոխությունների կենտրոնում էր, սա ցույց տվեց, թե ինչպիսի մեծ ներուժ ունի երիտասարդությունը՝ հանուն ժողովրդավարության իր ձայնը բարձրացնելու համար», - մասնավորապես ասել է Գուտերեշը:

Ավելի վաղ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համարում է ներքաղաքական նմանօրինակ հարցերը լուծելու հիանալի օրինակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---