ՌԴ ԱԳՆ. Ողջունում ենք դրական միտումները ԼՂ հակամարտության կարգավորման գործում

ՌԴ ԱԳՆ. Ողջունում ենք դրական միտումները ԼՂ հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանգործընթացում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին:

«Մենք ողջունում ենք այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այժմ կարևոր է զարգացնել դրանք, չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես հնչում է վերջին շրջանում»,-ասել է նա:

«Մենք մեր կողմից անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք այդ դրական միտումներին»,-ասել է Զախարովան:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են ՄԱԿ ԳՎ շրջանակում: Կողմերը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները հոկտեմբերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---