Հենրի Քիսինջերն ընդունել է Հայաստան այցելելու Արմեն Սարգսյանի հրավերը 5 հոկտեմբերի 2018 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, որը 1973-1977թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։ Հանրապետության նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Արմեն Սարգսյանը և Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը և ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հենրի Քիսինջերը 1973-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |