€2,12 մլն՝ Ֆրանկոֆոնիայի և «Երևան 2800»-ի համերգային միջոցառումների իրականացմանը

€2,12 մլն՝ Ֆրանկոֆոնիայի և «Երևան 2800»-ի համերգային միջոցառումների իրականացմանը

PanARMENIAN.Net - Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և «Երևան 2800»-ի միայն համերգային միջացառումների կազմակերպման համար ապրիլի 14-ին ՀՀ կառավարության և ֆրանսիական «Աժանս պյուբլիկս-գրուպ» ընկերության հետ կնքվել է €2,12 մլն-ի պայմանագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։

«Այս երկու ուղղությունով աշխատանքների համար կնքված ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է €2,12 մլն։ Իհարկե գագաթնաժողովի վրա ծախսված գումարները շատ ավելին են, մասնավորապես՝ հյուրանոցներ, վրաններ և այլն։ Ավելին, դրանք հիմնականում իրականացվել են մեկ անձի հիմքով», - գրել է Մանուկյանը։

Մինչդեռ, ըստ գերմանական Deutsche Welle-ի, գագաթնաժողովի բոլոր միջացառումների իրականացմանը հատկացվել է մոտ €2 մլն։ Այդ գումարը տրվել է ինչպես ՀՀ պետական բյուջեից, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և այլ գործընկերների կողմից։

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---