Ֆրանսիական ընկերությունը մտադիր է լեռնադահուկային նոր գոտի հիմնել ՀՀ-ում

Ֆրանսիական ընկերությունը մտադիր է լեռնադահուկային նոր գոտի հիմնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Poma ընկերությունը մտադիր է լեռնադահուկային նոր գոտի հիմնել Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իրէջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը։

«Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որն ավելի քան 7800 ճոպանուղու և տարատեսակ ատրակցիոնների գործարկող է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»,- գրել է նա։

Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն: Մասնակցել է 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---