Ռալֆ Յիրիկյան. Հաջողությունը սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց

Ռալֆ Յիրիկյան. Հաջողությունը սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է վարել մոտ 250 ուսանողի համար՝ խոսելով այն մասին որքանով են կարևոր կառավարման գործիքները և ինչպես օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան և պատասխանատու մոտեցումը, ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը շարունակում է փորձի փոխանակման յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ տարբեր բուհերի ուսանողների համար: Կառավարման հնարավորությունների նրբություններն այս անգամ փորձել են բացահայտել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները:

«Կառավարման գործիքները տարբեր են: Դրանց ընտրության և կիրառման հարցում անհրաժեշտ է լինել ճկուն: Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում և այդ հիմքի վրա՝ ռազմավարության մշակում և իրականացում՝ ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու արդյունավետ գործիքակազմի կիրառում:

Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը և դրա կարևոր բաղադրիչը՝ գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձևավորումն ու հետևողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարևոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման այս ձևաչափն ապագա մասնագետների համար կարևոր հարթակ է՝ առաջատար կազմակերպության օրինակով նոր գիտելիքներ ստանալու, դրանք վերլուծելու և ապագայում կիրառելու համար: Ինտերակտիվ շփման և բարձրացված հարցերի միջոցով, դասախոսության մասնակիցներն իրենց համար բացահայտել են կառավարման պատասխանատու մոդելի նրբությունները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---