ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ որակելով որպես «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»:

«Ուշադրություն դարձրեցինք Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը հայտնեց, որ իր երկրի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը վերջին տասնամյակներին նպատակաուղղված ձևով սատարել է հայ հանրության որոշ խմբերին և կառավարության որոշ ներկայացուցիչներին: Ընդ որում ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսում էր միանգամայն բացահայտ, նույնիսկ հպարտությամբ: Չէ որ այդ ամենն, իբր, արդարացված էր և հարկավոր էր բարի նպատակի համար՝ Հայաստանն առավել արդար ու թափանցիկ հանրությամբ պետություն դարձնելու համար,-ասել է Զախարովան, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է նաև, որ դեսպան Միլսն իր հրաժեշտի ուղերձում մաղթել է ՀՀ քաղաքացիական հանրությանը «վերահսկել կառավարության գործունեությունը», իսկ ԱՄՆ կողմից ՀՀ-ին հատկացվելիք լրացուցիչ ֆինանսական միջոցների զգալի մասը կուղղվի Հայաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելուն:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս ԱՄՆ-ն քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ 2019-ին ԱՄՆ-ն մտադիր է տրամադրել ավելի քան 26 մլն դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավելի է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---