Մամեդյարով. Հուսով ենք՝ ՀՀ-ում քաղաքական կամք կդրսևորեն՝ ԼՂ բանակցությունները շարունակելու համար

Մամեդյարով. Հուսով ենք՝ ՀՀ-ում քաղաքական կամք կդրսևորեն՝ ԼՂ բանակցությունները շարունակելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ հույս հայտնելով, որ «ՀՀ ղեկավարությունը կշարունակի բանակցային գործընթացը»:

Մամեդյարովը հայտարարել է. «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակալից երկխոսություն վարել: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու շարունակվող քաղաքական անկայունությունը որոշակիորեն արգելակել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել՝ գործող ձևաչափի շրջանակում ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»:

Նա հայտարարել է, թե «Ադրբեջանը պատրաստ է շարունակել սուբստանտիվ բանակցությունները, որոնց նպատակն է սկսել հակամարտության փուլային կարգավորման գործընթացը»:

Ավելի վաղ, ՖՄԿ Երևանի գագաթնաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել էր, որ հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---