2019-ին Փարիզում բարեգործական մեծ համերգ կլինի՝ նվիրված Ազնավուրին

2019-ին Փարիզում բարեգործական մեծ համերգ կլինի՝ նվիրված Ազնավուրին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պայմանավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ, նվիրվածՇառլ Ազնավուրի հիշատակին: Այդ մասինՀՀ նախագահը հայտարարել է Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել:

Նա ասել է, որ համերգն, «ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին» կլինի: «Բազմաթիվ երգիչներ և դերասաններ կլինեն»,-ասել է նա՝ հիշելով, որ Էմանուել և Բրիջիտ Մակրոնների հետ Երևանում Ազնավուր են երգել:

«Ես և Էմանուել Մակրոնը մեր տիկինների հետ այցելեցինք Շառլ Ազնավուրի թանգարան և կեցավայր: Ես առաջարկեցի նախագահ Էմանուել Մակրոնին մեկ տարում կազմակերպել մեծ բարեգործական համերգ Փարիզում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի: Հուսով եմ, որ այդ համերգը կլինի 2019 թվականի հոկտեմբերին: Այն պետք է լինի բարեգործական համերգ, որին կհրավիրվեն աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ: Ես խոսել եմ իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ասել են, որ իրենց համար մեծ պատիվ կլինի իրենց արվեստը ներկայացնել այդ համերգին»:

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ֆրանոկֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ ստորագրվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայում ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն ստեղծելու մասին մտադրությունների հայտարարությունը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---