ՌԴ-ում Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել հեղեղման ժամանակ

ՌԴ-ում Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել հեղեղման ժամանակ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Տուապսեի շրջանում «Իվուշկա» մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել տարերքից: Նրան այժմ հերոս են համարում:

Երեխաները նոր էին ճաշել, երբ հորդառատ անձրև է սկսվել: Մանկապարտեզը գտնվում է գետից ոչ հեռու՝ ջուրը սկսել է արագ բարձրանալ: Ինչպես ասել է Լյուդմիլան, հապաղել չէր կարելի, երեխաներին պետք էր ապահով վայր հասցնել՝ գյուղի դպրոց: Տնտեսվարը նստեցրել է տարբեր խմբերում մնացած երեխաներին, որոնցից ամենափոքրը 2 տարեկան էր, իր ավտոմեքենան և ջրի մեծ հոսքի ու անձրևի միջով բարեհաջող հասցրել է նրանց նպատակակետին, որտեղ արդեն սպասում էին նրանց ծնողները:

Այժմ «Իվուշկայում» մաքրման աշխատանքներ են ընթանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---