Լավրով. Քանի դեռ ՀՀ-ում ներքաղաքական գործընթացներն ավարտված չեն, ԼՂ կարգավորումն անհնար է

Լավրով. Քանի դեռ ՀՀ-ում ներքաղաքական գործընթացներն ավարտված չեն, ԼՂ կարգավորումն անհնար է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել հազիվ թե ստացվի:

«Ձեռք բերված պայմանավորվածությունը (Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև) ենթադրում է, որ շփումները պետք է շարունակվեն, որ արտգործնախարարները պետք է հանդիպեն և որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հակսանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները, բավականին բուռն, ավարտված չեն, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ տարբերակները և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման ապահովումը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին՝ ասել էր, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։«Մենք պայմանավորվեցինք, որ մեր նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված»,- ասել էր Փաշինյանը:

Պայմանավորվածության արդյունքում օպերատիվ կապ է հաստատվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---