Պոպով. Իրավիճակը շփման գծում քիչ թե շատ կայունացել է

Պոպով. Իրավիճակը շփման գծում քիչ թե շատ կայունացել է

PanARMENIAN.Net - Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի սահմանին «քիչ թե շատ կայունացել է»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Այսօր ավարտին է մոտենում մեր այցը՝ մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, հիմա Բաքվում ենք: Մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների: Մենք շուտով կհանդիպենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ուշադրության կենտրոնում են ղարաբաղյան գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, մենք քննարկել ենք խոսակցությունը, որ ունեցել են երկու երկրների ղեկավարները Դուշանբեում: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և կյանքի են կոչվում այժմ: Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել են կապի վերաբերյալ, որը հաստատվել է Երևանի և Բաքվի միջև»,-ասել է Պոպովը լրագրողներին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել է «օպերատիվ կապ հաստատել»: Բաքվում հավելեցին, որ Ալիևն ու Փաշինյանը հավատարմությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---