Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին «մուտքի արտոնագիր տրամադրելու համար»

Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին «մուտքի արտոնագիր տրամադրելու համար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ծանր են տանում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի արտերկրյա ուղևորությունները: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ «դատապարտելով» Սահակյանի այցն ԱՄՆ:

Ըստ ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ, գրում է Ինտերֆաքսը:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության, Բակո Սահակյանի այցն ԱՄՆ «վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հակասում է ԱՄՆ ստանձնած պարտավորություններին ԵԱՀԿ ՄԽ-ում»:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև նշել է, որ ղարաբաղցիների «խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում, կապված Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հարաբերությունների անկեղծության առումով»:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---