Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին

Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Մինսկն ու Բաքուն նոր պայմանագիր կկնքեն բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:

Երկու նախագահների բանակցությունների ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինությունների առաքման և հակաօդային պաշտպանության ոլորտում փոխշավահետ փոխգործակցության զարգացման մասին, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ամենասեղմ ժամկետում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռք բերման համար»,-ասել է Ալիևը: Ըստ նրա, Ադրբեջանը գոհ է Բելառուսի հետ գործակցությունից այդ ոլորտում, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ է ու արդյունավետ:

Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---