ՀՀ քաղաքացին «Շերեմետևոյում» ընկել է ինքնաթիռի անիվների տակ21 նոյեմբերի 2018 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթը կատարող Boeing 737-800 ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է մի տղամարդու՝ մահացու վնասվածքներ հասցնելով նրան: Այդ մասին հայտնել է օդանավակայանի հասարակայանության հետ կապերի տնօրինության տնօրեն Աննա Զախարենկովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է, որին Մադրիդից արտաքսել են հայրենիք՝ Մոսկվայում կանգառով: Իսպանիայից Մոսկվա թռչելիս նա դեբոշ է հրահրել ինքնաթիռում: Նա 25 տարեկան էր, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի ուշ պարզվել է, որ զոհը 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ-ն է, հայտնել է ՌԵՆ ՏՎ-ին: Թե ինչպես է ուղևորը հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ: Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան հայտնել է, որ նախաքննչական ստուգում է իրականացվում: Պատահարի վայրում քննչական խումբ է աշխատում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |