ՀՀ նախագահը Բեռլին կմեկնի. Մերկելը ցանկացել է շարունակել շփումը

ՀՀ նախագահը Բեռլին կմեկնի. Մերկելը ցանկացել է շարունակել շփումը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 28-ին Բեռլինում կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Նա հավելել է, որ Մերկելը ցանկացել է շարունակել շփումը, որը սկսվել է Մերկելի Հայաստան այցի ժամանակ, հայտնում է SWI swissinfo.ch-ն:

«Չորեքշաբթի կանցլերը կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բանակցություններ տեղի կունենան»,-ասել է Զայբերտը Բեռլինում: Ըստ նրա, դա կլինի Սարգսյանի պաշտոնական այցը, որպես օգոստոսին Մերկելի Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ քաղաքական գործիչների միջև շփման շարունակությունը:

«Մերկելը ցանկացել է շարունակել այդ փոխանակումը: Խոսք կգնա երկկողմ համագործակցության, խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև միջազգային հարցերի մասին»,-ասել է Գերմանիայի կառավրության ներկայացուցիչը:

Օգոստոսին, ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին Հայաստանում, նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ այդ պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար:

Մերկելն իր հերթին ասել էր. «Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարևոր ճանապարհին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---