ՀՀ-ն առաջարկել է երկարաձգել ՀԱԷԿ-ի համար տրված ռուսական վարկի մարումը27 նոյեմբերի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանասների նախարարությունը դիմել է ՌԴ ֆիննախին՝ առաջարկելով երկարաձգել ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մարումը: Այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Ռուսական կողմն էլ ունի այդ տրամադրվածությունը, որ մարումը պետք է հետաձգվի, որ ոչ միայն վարկի մարումը առանց խնդիր անցնենք, այլ նաև որոշակի էֆեկտ ստեղծվի մեր վերջնական սպառողների սակագների վրա», - լրագրողներին է ասել նա, հայտնում է Aysor.am-ը։ Ատոմակայանի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար Ռուսաստանը 2014-ին Հայաստանին $270 մլն վարկ և $30 մլն դրամաշնոր էր տրամադրել: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով: Բաղրամյանը նշել է, որ ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագնի նվազում։ «Եթե սովորաբար կայանը տվել է 2,4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, վերազինման արդյունքում առնվազն 2,9 մլրդի կհասնենք: Այսինքն՝ մոտ 400 միլիոն կվտ ժամ ավել էլէներգիա կառաքի ատոմակայանը, որր մեծածախ սակագնի վրա ազդելու է: Արդյունքում նաև հնարավորություն է ստեղծվելու վերջնական սպառողի համար սակագնի նվազեցման», - նշել էԲաղրամյանը: Նրա խոսքով՝ ամեն 100 մլն ավելի արտադրանքը մոտ 0,5 դրամ է հաշվարկվում վերջնական սակագնում: Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի երկու տուրբոագրեգատներից մեկի արդիականացման աշխտանքները։ Անցած շաբաթը նշանավորվել է ՀՀ էներգացանցին արդիականացված տուրբոագրեգատի միացմամբ։ Փորձարկումների ընթացքում սարքավորումը հասել է իր առավելագույն հզորության՝ 238 ՄՎտ։Այդ աշխատանքը կատարելու համար ՀԱԷԿ-ում հայ մասնագետների հետ միասին շուրջօրյա աշխատել է նաև շուրջ 400 ռուսաստանցի գործընկերներ: Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |