ՀՀ-ն ռուսական ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումների հուշագիր կստորագրի30 նոյեմբերի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։ «Ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։ Գործարկվելու է 2020 թվականին։ Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի», - ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ նման բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան։ Ընթերցեք նաև՝ «Փաշինյանը թվարկել է՝ ինչ ներդրումային ծրագրերի շուրջ է աշխատում գործադիրը»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |