ՀՀ ԱԽ քարտուղարը Բակո Սահակյանի հետ արտահերթի քարոզարշավն է քննարկել

ՀՀ  ԱԽ քարտուղարը Բակո Սահակյանի հետ արտահերթի քարոզարշավն է քննարկել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ անվտանգությւան խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ, հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։

Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվել է հայկական երկու պետության միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված քննարկումներին, գրել է, որ անվերապահ աջակցում են ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կոչ են արել բացառել ԼՂ-ի հետ կապված շահարկումները։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- ասել է նա:

Միքայելյանի հայտարարությանն էր անդրադարձել Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, Արցախի ԱԱԽ քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՀԿ-ական գործիչներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---