// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արցախը պատրաստ է ադրբեջանցու հանձնել Բաքվին․ Ով է նա

Արցախը պատրաստ է ադրբեջանցու հանձնել Բաքվին․ Ով է նա

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն Tert.am-ին տրված մեկնաբանությունում հայտարարել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին Բաքվին հանձնելու պատրաստակամության մասին։

Ստեփանակերտի ձևակերպմամբ, տեղի իշխանությունը պատրաստ է դիտարկել Հուսեինզադեին «օրենքի շրջանակներում վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ»։

Էլնուր Հուսեյնզադեն ծնվել է 1995 թվականին, 22-23 տարեկան է։ Նա ադրբեջանցի զինծառայող է, դիվերսանտ։ Հայտնվել է հայկական գերության մեջ է 2017 թվականին։ Փետրվարի 1-ի ցերեկը՝ մառախուղից օգտվելով, Հուսեյնզադեն զինված ստորաբաժանման հետ փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր Թալիշի ուղղությամբ։ Հայկական զինծառայողները, սակայն, կարողացել են կանխել խմբի առաջխաղացման փորձը․ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր (նույն օրը Բաքուն հայտնել էր սերժանտ Ռաուֆ Իսաևի վիրավորվելու մասին), Հուսեյնզադեն՝ գերեվարվել։ ՊԲ-ն զոհեր և վիրավորներ նշված գործողության ժամանակ չէր ունեցել։

Ադրբեջանական կողմը հրաժարվել էր սեփական զինծառայողից։ Բաքուն հայտարարել էր, որ Հուսեյնզադեն զորացրվել է զինված ուժերին ու գերեվարման պահին զինծառայող չի եղել։ Սակայն Հուսեյնզադեի հարազատները պնդել են հակառակը։

Ստեփանակերտը վարվել էր Հուսեյնզադեի հետ մարդասիրաբար՝ պահպանելով համապատասխան կոնվենցիաների պահանջները․ գերեվարվելուց հաշված օրեր անց նրան հանդիպել էր ԱՀ այն ժամանակվա օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, տրամադրվել էր հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ։ Մի քանի անգամ ադրբեջանցի զինծառայողին այցելել էին ԿԽՄԿ-ից։

Արցախի օմբուդսմենը Հուսեյնզադեի հետ

Միևնույն ժամանակ հայկական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ չի դիտարկելու 2 այլ դիվերսանտի՝ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի Բաքվին հանձնելու հնարավորությունը։ Վերջիններս 3 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբի կազմում գործում էին Քարվաճառի շրջանում ու վնասազերծվել էին 2014-ի հուլիսին։ Եվս մի դիվերսանտ՝ Հասան Հասանովը, սպանվել էր։ Նշված դիվերսիոն խումբը սպանել էր հայ պատանի Սմբատ Ցականյանին ու մայոր Սարգիս Աբրահամյանին, նաև վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ Կարինե Դավթյանին։

Գուլիևը 22 տարվա ազատազրկման, Ասկերովը՝ ցմահ ազատազրկման է դատապարտված։

 Ուշագրավ
«Հայաստանում իրավիճակն այլ է. այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է»
Վրաստանի ԱԱԾ-ն 71 կգ ընդհանուր քաշով 4 բեռնարկղ է գտել
Թանգարանը կնպաստի նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը
Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել նախարարների հանդիպումը