Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ![]() 5 դեկտեմբերի 2018 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼեռնայինՂարաբաղի վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ ԱԳՆԽ բացման նախօրեին, նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասել է Զախարովան, հայտնում է Sputnik Արմենիան: Ըստ Զախարովայի, նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում: «Կարծում եմ, լրագրողներին բավականաչափ մանրամասն կտեղեկացնեն այդ մասին»,-ասել է նա: Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսի 11-ին Բրյուսելում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |