Պետդեպ. ՀՀ-ում արտահերթն անցել է ազատ և մրցակցային պայմաններում

Պետդեպ. ՀՀ-ում արտահերթն անցել է ազատ և մրցակցային պայմաններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց անցել են ազատ և մրցակցային պայմաններում:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և գործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին ազատորեն իրականացնել նախընտրական քարոզարշավը», -ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ երկիր է համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ, որ Հայաստանում ընտրական գործընթացը լայն հանրային աջակցություն է ստացել, պաշտպանվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները: Բացի այդ, Պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին հետևել ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի տված խորհուրդներին՝ դրանք ապագա ընտրություններում կիրառելու նպատակով:

Ամերիկյան կողմը Հայաստանի նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ աշխատելու, երկկողմ գործընկերությունը խորացնելու, ինչպես նաև օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված գործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Կարևորվել է նաև գործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի և ներդրումների զարգացման, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման ոլորտներում:

«Այս տարի Հայաստանում նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել: 27 տարի ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ինստիտուտներին ու մտադիր է նույնկերպ շարունակել»,-ասվում է հայտարարությունում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---