Ալիև. Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար

Ալիև. Բարենպաստ պայմաններ են ստեղծվել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար»,-ասել է Ալիևը Բաքվում՝ 2018-ի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ, հայտնում է Interfax.az-ը:

Ըստ նրա, առաջին հերթին, դա Ադրբեջանի «աճող տնտեսական և ռազմական ուժն է և երկրի ամրապնդվող դիրքերը միջազգային ասպարեզում»: Նա ասել է, թե Բաքվի դիրքորոշումը ԼՂ հարցում իր արտացոլումն է գտնում նաև Ադրբեջանի ստորագրած երկկողմ համաձայնագրերում:

«Երբ ես խոսում եմ Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության մասին, հենց դա նկատի ունեմ»,-ասել է նա: Ալիևը հավելել է, որ Հայաստանին զայրացնում է այն փաստը, որ «նաև այն կազմակերպություններում, որոնց անդամ է ՀՀ-ն, և որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը, նախապատվությունը տալիս են Բաքվի դիրքորոշմանը»:

Նա ասել է նաև, որ Բաքուն կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը մինչև «ադրբեջանական տարածքների ամբողջական ազատագրումը»:

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն 2019-ի հունվարին: «Բանակցությունները, որոնք 3 ժամ են տևել, եղել են կարևոր և օգտակար կողմերի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու տեսակետից: Կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները նույն ձևաչափով մոտ ապագայում, հավանաբար, 2019-ի հունվարին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---