ՊԲ նոր հրամանատար ու շտաբի պետ է նշանակվել

ՊԲ նոր հրամանատար ու շտաբի պետ է նշանակվել

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտԼևոն Մնացականյանն ազատվել է պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին:

Կարեն Աբրահամյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել գնդապետ Ջալալ Հարությունյանը:

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

ԶԼՄ-ները դեկտեմբերի 12-ի երեկոյան լուրեր տարածեցին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի մասին։ Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի», Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը հավանաբար կստորագրի դեկտեմբերի 13-ին:

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայտարարվեց, որ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի վերաբերյալ հրամանագիր չկա։Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր,

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---