«Հեռուստամարաթոն-2018»-ի հավաքած գումարն աճել է՝ $2.8 մլն է նվիրաբերել Սամվել Կարապետյանը15 դեկտեմբերի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո «Հայաստան» հիմնադրամի հանգանակած ընդհանուր գումարն աճել է, որովհետև ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 2 միլիոն 800 հազար դոլար: Այդ մասին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Հիմնականում Ղարաբաղ է ուղղվելու այդ գումարը, դրանից 900 հազար դոլարի կարգի, մինչև 1 միլիոն, տրվելու է չորրորդ երեխա ունեցող ընտանիքներին: Կարծեմ 4 հազար դոլարի սահմաններում է ամեն ընտանիքին՝ չորրորդ երեխայի համար, նաև այնտեղ երիտասարդական կենտրոն է կառուցվում, և այդ կենտրոնի շինարարությունը շարունակելու է համահայկական հիմնադրամը մնացյալ գումարներով», ասել է Արշամյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ Արշամյանի, հեռուստամարաթոնի օրը հանգանակվել էր 11 միլիոն 109 հազար 631 դոլար: Թարմ տվյալներով խոսքը առնվազն 14 միլիոն 115 հազար 940 դոլարի մասին է: «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո լրատվամիջոցները գրել էին, թե 2018-ին հիմնադրամին, փաստորեն, հրաժարվեցին գումար փոխանցել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները: Ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի՝ 14 միլիոն 115 հազար դոլարն ամբողջական թիվը չէ, և հանգանակած ընդհանուր գումարը սպասվում է, որ կաճի: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |