Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մինչև 2018-ի ավարտը

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մինչև 2018-ի ավարտը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում: Այդ մասին Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:

ՌԴ նախագահը չի ասել, թե հատկապես որ հարցի շուրջ են ընթանալու բանակցությունները՝ նշելով, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները հարթ են, գրում է «Միր 24»-ը:

ՌԴ նախագահը կոչ է արել ՀՀ հետ հարաբերություններում զարգացնել այն հիմքը, որը ստեղծել են նախորդ սերնդի ղեկավարները, ելնելով աշխարհում, տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի իրողություններից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---