Մնացականյան-Լավրով հանդիպումը մեկնարկել է![]() 27 դեկտեմբերի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նախդալյանի փոխանցմամբ, Մնացականյանը Մոսկվայում է աշխատանքային այցով: Դեկտեմբերի 27-ին Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է քննարկել ՀՀ-ին տրամադրվող գազի սակագինը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |